Օգտագործման պայմաններ

Տեղեկատվությունից օգտվելու կարգը

Սույն ինտերնետային կայքում ներառված տեղեկատվությունից օգտվելը կարող է սահմանափակվել տվյալ օգտագործողի նկատմամբ կիրառվող օրենքներով և կանոնակարգերով: Այն անձանց, ում նկատմամբ կիրառվում են նման սահմանափակումներ, արգելվում է մուտք գործել «Կասկադ Ինվեստմենտսի» ինտերնետային կայք:

Լեզվի գերակայությունը

Տարբեր լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Փոխկապակցված կայքերը

Սույն ինտերնետային կայքում Ձեզ կարող է առաջարկվել ավտոմատ կապ այլ կայքերի հետ: Դուք ստանձնում եք սույն կայքից դուրս էջերի կամ այլ ինտերնետային կայքերի հետ կապերից օգտվելու ողջ ռիսկը: «Կասկադ Ինվետսմենտսն» ամբողջովին ծանոթ չէ «Կասկադ Ինվեստմենտսի» կայքին փոխկապված այլ ինտերնետային կայքերի բովանդակությանը, ուստի չի վավերացնում դրանց բովանդակության ճշմարտացիությունը և չի ստանձնում որևէ պատասխանատվություն այդ կայքերի միջոցով առաջարկվող ապրանքների, ծառայությունների և այլնի համար:

Որևէ Առաջարկի Բացակայություն

Սույն ինտերնետային կայքում արտացոլված տեղեկատվությունը կամ արտահայտված կարծիքը չի հանդիսանում որևէ արժեթղթի գնման, վաճառքի կամ տնօրինման կամ ներդրման, ինչպես նաև ցանկացած այլ գործարքի իրականացման միջնորդություն, առաջարկ կամ խորհուրդ, կամ ներդրումային խորհրդի կամ ծառայության առաջարկ, կամ նման առաջարկների հայցում:

Սույն կայքում հղում կատարված ծառայությունները, արժեթղթերը, ներդրումները կամ միջոցները մատչելի, հասանելի կամ ուղղված չեն, ինչպես նաև նշվածների առնչությամբ պատրաստված ազդագրերը չեն բաշխվի այն անձանց, ովքեր հանդիսանում են այնպիսի երկրի, պետության բնակիչ կամ դատաիրավական համակարգի սուբյեկտ, որտեղ նման բաշխման իրականացումը հակասում է տեղի օրենսդրությանը:

Տվյալ երկրի իրավական սահմանափակումները

«Կասկադ Ինվետսմենտսի» ինտերնետային կայքը նախատեսված չէ այն անձանց համար, որոնց երկրի դատաիրավական համակարգը (տվյալ անձի ազգության, բնակության կամ այլ պատճառով) արգելում է «Կասկադ Ինվեստմենտսի» ինտերնետային կայքի հրապարակայնությունը կամ մատչելիությունը:

Հուսալիության երաշխիքների բացակայությունը

Չնայած «Կասկադ Ինվետսմենտսը» և նրան տեղեկատվություն մատակարող գործակալությունը ձգտում են ապահովել սույն ինտերնետային կայքում հրապարակման պահին զետեղված տեղեկատվության ճշտությունը և ամբողջականությունը և այդ տեղեկատվության հնարավորինս հուսալի աղբյուրներից ստացումը, «Կասկադ Ինվեստմենտսը» և նրան տեղեկատվություն մատակարող գործակալությունը չեն տրամադրում հստակ կամ ենթադրյալ որևիցե երաշխիք տեղեկատվության ճշտության, հուսալիության, հավաստիության և ամբողջականության համար: Սույն կայքում տեղ գտած կարծիքները և այլ տեղեկությունները ենթակա են փոփոխության` առանց նախնական ծանուցման:

Պատասխանատվության սահմանափակումը

«Կասկադ Ինվեստմենտսը» և նրան տեղեկատվություն մատակարող գործակալությունն անվերապահորեն հրաժարվում են ամբողջ պատասխանատվությունից այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել կամ չեն կատարել գործողություններ` ամբողջովին կամ մասնակիորեն հիմնվելով «Կասկադ Ինվետսմենտսի» կայքի ամբողջ բովանդակության կամ դրա մի մասի վրա, ինչպես նաև դրանից բխող հետևանքների համար: Ավելին, «Կասկադ Ինվեստմենտսը» կամ նրան տեղեկատվություն մատակարող գործակալությունը չեն ստանձնում պատասխանատվություն կայքում ներառված տեղեկատվության օգտագործման կամ դրա հիման վրա գործողությունների հետևանքով առաջացած վնասի համար, ներառյալ շահույթին հասցված վնասի կամ այլ ուղղակի կամ անուղղակի վնասի համար` առանց սահմանափակման:

Հեղինակային իրավունքը և վերարտադրման մասին ծանուցումը

Սույն կայքի ողջ բովանդակությունը ենթակա է հեղինակային իրավունքը կարգավորող օրենսդրությանը` բոլոր իրավունքների վերապահումով: Դուք չեք կարող վերարտադրել (ամբողջովին կամ մասնակիորեն), հաղորդել (էլէկտրոնային կամ այլ միջոցներով), փոփոխել, փոխկապել կամ հրապարակային կամ առևտրային նպատակներով օգտագործել ինտերնետային կայքը` առանց «Կասկադ Ինվեստմենտսի» նախնական գրավոր թույլվության:

Իրավունքների պահպանում

Մենք վերապահում ենք ցանկացած պահին սույն «Օգտագործման պայմանների» փոփոխման, նորացման, լրացման կամ մասնակի վերացման իրավունքը:

Օրենսդրություն, ամբողջականություն

Սույն պայմանների կամ կայքի առնչությամբ ծագած բոլոր վեճերը լուծվում են բացառապես Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի դատարաններում, ընդ որում Դուք համաձայն եք ենթարկվել այդ դատարանների բացառիկ իրավասությանը, ինչպես նաև համաձայն եք, որ այդ դատարանները համապատասխանում են Ձեզ:

Սույն պայմանների որևէ դրույթի ուժը կորցնելու դեպքում, մնացած դրույթների իրավազորությունը կամ կիրառելիությունը մնում է անփոփոխ, իսկ ուժը կորցրած դրույթը փոխարինվում է նոր` կիրարկելի դրույթով, որը մոտ է ուժը կորցրած դրույթի նպատակին: