
Ղեկավարները եւ որակավորված մաuնագետները
Ղեկավար կազմը
Ջոնաթան Սթարկ, Խորհրդի նախագահ
Ջոնաթան-Պատրիկ-Կոնրադ Սթարկը ծնվել է 1958թ. փետրվարի 25-ին, Լոնդոնում, Մեծ Բրիտանիա: 1976թ.-ին ավարտել է Թիֆֆին դպրոցը (Մեծ Բրիտանիա):
Պարոն Սթարկն ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային և մասնագիտական փորձ: 1976-1995թթ. աշխատել է որպես «Հոգ Ինշուրանս Բրոկերս» (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) ընկերության տնօրեն։ 1995թ-ից շուրջ երեք տարի ղեկավարել է «Էյչ-Էս-Բի-Սի Ինշուրանս Բրոքերս» (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) ընկերությունը, իսկ 1998թ-ից 2000թ-ը՝ զբաղեցրել է «Էյչ-Էս-Բի-Սի Ինշուրանս (Հայաստան)» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2000թ-ից պարոն Սթարկը հիմնադրել և մինչև 2004թ. որպես ընկերության գլխավոր տնօրեն ղեկավարել է «Ռեզոլուշն Քոնսալթընթս» ՍՊԸ:
2004թ-ից 2005թ-ը հանդիսացել է «Կասկադ Ինշուրանս ընդ Րեինշուրանս Քոմպանի» ԱՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։ 2004թ. ապրիլից «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ի տնօրեն, իսկ այնուհետև և մինչ օրս հանդիսանում է այդ ընկերության գործադիր տնօրենը: 2004թ. դեկտեմբեր ամսից մինչ օրս պարոն Սթարկը զբաղեցնում է «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամի, 2007թ «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի Խորհրդի անդամի, իսկ Խորհրդի անդրանիկ նիստում` Խորհրդի նախագահի պաշտոնները: 2008թ. հունվար - մարտ ամիսներից պարոն Սթարկը համատեղության կարգով զբաղեցնում է նաև տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը «Կասկադ Բանկ» ՓԲԸ:
2008թ.փետրվար ամսից առ այսօր Ջոնաթան Սթարկն նախագահում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի Տնօրենների խորհուրդը:
Դեննիս Դոյլ, Խորհրդի անդամ
Դենիս Ջոզեֆ Դոյլը ծնվել է 1952թ. հունիսի 8-ին, Միսսուրիում, ԱՄՆ: 1970թ. ավարտել է Էդինայի բարձրագույն դպրոցը (Էդինա, Միննեսոթա, ԱՄՆ): 1970-1974թթ. սովորել է Մոնթանայի Համալսարանում (Միսսուլա, Մոնթանա, ԱՄՆ), տնտեսագետ-կառավարիչ մասնագիտությամբ: 2008թ. հունիսին Սբ. Թովմասի Համալսարանի կողմից (Սեյնթ Փոլ, Միննեսոթա, ԱՄՆ) տնտեսագետ-կառավարիչ մասնագիտությամբ ստացել է դոկտորի կոչում:
Հանդիսացել է խորհրդի անդամ նշված ընկերություններում. 1995-1997թթ. Գռեյթ Քլիփս, Ինկ. (Միննեապոլիս Միննեսոթա, ԱՄՆ), 1990-1999 Գրո Բիզ Ինթերնեյշնլ, NASDAQ (Միննեապոլիս, Միննեսոթա, ԱՄՆ), 1995-2002 Ռոթլանդ Հոմես (Միննեապոլիս, Միննեսոթա, ԱՄՆ), 2000-մինչ օրս Ամերիքան Չըրչ Մորտգաջ, Քո (Միննեապոլիս, Միննեսոթա, ԱՄՆ), 2005-մինչ օրս Թրադիշիոն Բանկ (Էդինա, Միննեսոթա, ԱՄՆ), 2005-մինչ օրս Էգան Քոմփանիս (Միննեապոլիս, Միննեսոթա, ԱՄՆ):
1978-մինչ օրս հանդիսանում է Վելշ Քոմփանիս, Ինկ Ընկերության (Միննեապոլիս,Միննեսոթա, ԱՄՆ) գործադիր տնօրեն: 2000թ.-մինչ օրս խորհրդի անդամ է Գաֆէսճեան ընտանիք Հիմնադրամում (Նեյփլս, Ֆլորիդա, ԱՄՆ) և զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը: 2009թ հուլիսի 18-ից – մինչ օրս հանդիսանում է Կասկադ Կապիտալ Հոլդինգս ՓԲԸ (Դեղատան 6, Երևան) գլխավոր տնօրենը:
2010թ. հունվարից Դենիս Դոյլը հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ Խորհրդի անդամ:
Գառնիկ Տոնոյան, Խորհրդի անդամ
Գառնիկ Գևորգի Տոնոյանը ծնվել է 1978թ. մարտի 25-ին, Գյումրիում, Հայաստանի Հանրապետություն: 1999թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Գյումրիի մասնաճյուղ) ճարտարագիտական ֆակուլտետը: 2001թ.-ին ստացել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գործարար ղեկավարման մագիստրոսի աստիճան:
2000-2001թթ. աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում որպես մասնագետ: 2001-2002թթ. աշխատել է Ուրբան ինստիտուտում (Գյումրի) որպես «Աղետի գոտու վերականգնման ծրագրի» (USAID ֆինանսավորմամբ) տնտեսական զարգացման բաժնի փոխտնօրեն: 2002 - 2003թթ. զբաղեցրել է վարկային վերլուծաբան պաշտոնը US National Bank-ում (Օրեգոն, ԱՄՆ):
Նախքան «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում աշխատելը, Գ. Տոնոյանը շուրջ մեկ տարի աշխատել է «Սի Էս Քապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ում որպես փոխտնօրեն, որտեղ Ջոնաթան Սթարկի հետ համատեղ նախապատրաստել է ապահովագրական ընկերության ստեղծման և գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունը, մշակել ստեղծվելիք ընկերության ռազմավարության ծրագիրը: Հիմնադրման օրվանից Գ. Տոնոյանն աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ - ում` նախ զբաղեցնելով փոխանդերռայթերի (2005թ), իսկ այնուհետև` ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը (2005-2007 թթ.): Ներկայումս պարոն Տոնայանը հանդիսանում է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենը:
2008թ. հունվար - մարտ ամիսներից պարոն Տոնոյանը համատեղության կարգով զբաղեցնում է նաև տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ում
2008թ. ապրիլից մինչ օրս Գառնիկ Տոնոյանն հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ:
Արփի Կարապետյան, Խորհրդի անդամ
Արփի Ռուբենի Կարապետյանը ծնվել է 1973թ. փետրվորի 22–ին: 1995թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության բաժինը:
1998-2005թթ. աշխատել է Երևանի Կոնյակում, նախ որպես տնօրենի օգնական, իսկ այնուհետ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: 2005թ. մաիսից մինչ օրս զբաղեցնում է մարդկային ռեսուրսների բաժնի մենեջերի պաշտոնը “Կասկադ Կապիտալ Հոլդինգս” ՓԲԸ-ում: 2007-2008թթ. եղել է “Կասկադ Բանկ” ՓԲԸ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար: 2008թ. հունարից մինչ այժմ նույն ընկերությունում հանդիսանում է մարդկային ռեսուրսների խորհրդատու, կորդինատոր: 2005թ. մինչ այժմ դասախոսում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: 2008թ. մարտից զբաղեցնում է “Կասկադ Քնսալթընթս” ՓԲԸ գլխավոր տնօրեն:
2008թ. ապրիլից Տօրենների խորհրդի անդամ է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ում:
Ամալյա Հակոբյան, Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
Ամալյա Արամի Հակոբյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 19-ին, Երևանում, Հայաստանի Հանրապետություն։ 2004 թ.-ին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը։
2006-2008թթ. սովորելով ՀՈՒՄԿ կրթական հիմնադրամում` ստացել է Հաշվապահական հաշվառում և աուդիտ մագիստրոսի որակավորում։
2007-2008թթ. աշխատել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ում` որպես գլխավոր հաշվապահի օգնական։ 2008-2009 թթ. աշխատել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, իսկ 2009-2010թ. աշխատել է «Առաջին Խորհուրդ» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ։
2010 թ. մայիսից աշխատում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ում որպես ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար։
Հայկ Պապյան, Գլխավոր տնօրեն
Հայկ Վլադիմիրի Պապյանը ծնվել է 1963թ. ապրիլի 8-ին, Երևանում, Հայաստանի Հանրապետություն: 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1993թ.-ին ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար ղեկավարման մագիստրոսի աստիճան: Ուսանել է նաև Ուիլիամս քոլեջում (ԱՄՆ) և ստացել տնտեսագետ մագիստրոսի աստիճան։
1998թ-ից 2001թ.-ը պարոն Պապյանն աշխատել է «Փրայս Ուոթեր Հաուս Քուպերս» ՍՊԸ-ում որպես ֆինանսական վերլուծաբան, իսկ 2002թ. հունիսից որպես ոչ բանկային ֆինանսական միջնորդների խմբի ղեկավար: 2003-2004թթ. որպես ոչ բանկային ֆինանսական միջնորդների խմբի ղեկավար աշխատել է նաև «Այ Բի Էմ Բիզնես քընսալթինգ սերվիսիզ» ընկերությունում: 2006-2008թթ. «Վենչըր Մենեջմենտ Ըդվայզըրս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը և խորհրդի անդամ։ 2007-2008թթ. հանդիսացել է “Հայաստանի ֆոնդային բորսա” ԻԿԿ և “Հայաստանի կենտրոնական դեպոզիտարի ԻԿԿ” դիտորդ խորհրդի անդամ:
2007թ. հունիսի 26-ին կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ Հայկ Պապյանն ընտրվել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ Խորհրդի անդամ:
2004թ. դեկտեմբերից առ այսօր հանդիսանում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Ռուզաննա Ղավալյան, Գլխավոր հաշվապահ
Ռուզաննա Զորիկի Ղավալյանը ծնվել է1976թ. հունվարի 26-ին, Երևանում, Հայաստանի Հանրապետություն: 1998թ. ավարտել է Երևանի Պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը:
2006-2008թթ. սովորելով ՀՈՒՄԿ կրթական հիմնադրամում ստացել է Հաշվապահական հաշվառում և աուդիտ մագիստրոսի որակավորում: 2000-2001թթ. ՏՈՆՏՈՆ՚ինվեստիցիոն ՍՊԸ Հաշվապահ, իսկ այնուհետ մինչև 2006թ. նույն ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ: 05/2007-10/2007 ժամանակահատվածում հանդիսացել է Ջի-Էֆ-Սի Ջեներալ ֆայնենշլ ընդ Քրեդիթ Քոմփանի ՈՒՎԿ, իսկ 04/2007-12/2008 ժամանակահատվածում` “Կասկադ Ինվեստմենտս” ՓԲԸ Գլխավոր հաշվապահը:
2009թ.փետրվարից կրկին նշանակվել է "Կասկադ Ինվեստմենտս" ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:
Գևորգ Սանոյան, Գործառությունների և ավտոմատացման բաժնի պետ
Գևորգ Վահագնի Սանոյանը ծնվել է 1980թ. հուլիսի 3-ին, Արտաշատ քաղաքում, Հայաստանի Հանրապետոթյուն: 2002թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինտիտուտի Ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետը:
2004-2005թթ ախատել է ՄԱԶԾ Տարածքային կառավարման Է-համակարգ ծրագրում, որպես ցանցային ադմինիստրատոր: 2005-2006թթ աշխատել է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ում` որպես ծրագրային համակարգի նախագծող-ծրագրավորող: 2006-2008թթ աշխատել է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ում` որպես ծրագրավորող:
2008թ. ապրիլ ամսից առ այսօր Գևորգ Սանոյանը գլխավորում է "Կասկադ Ինվեստմենտս" ՓԲԸ-ի ավտոմատացման և գործառնությունների բաժինը:
Աշխատակիցներ
Գևորգ Արևշատյան, Առաջատար մասնագետ
Գևորգ Նորիկի Արևշատյանը ծնվել է 1980թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում, Հայսատանի Հանրապետություն: 2001 թ. ավարտել է Հայսատանի Պետական ճարտարագիտական համալսարաըի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժինը: 2003թ. ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան, իսկ 2006-ին` ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է:
2004թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: 2007թ. ապրիլից աշխատաում է “Կասկադ Ինվեստմենտս” ՓԲԸ-ում, զբաղեցնելով նախ ավագ, այնուհետև առաջատար մասնագետի պաշտոնները:
Լուսինե Եղիազարյան, Ծրագրավորող
Լուսինե Վիկտորի Եղիազարյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Երեւանում, Հայաստանի Հանրապետություն: 2004թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկա և Կիրառական Մաթեմատիկա ֆակուլտետը։ 2006թ.-ին ստացել է մագիստրոսի աստիճան նույն մասնագիտությամբ:
2005-2008թթ. Լուսինե Եղիազարյանը աշխատել է Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում` որպես ծրագրավորող, 2006թ.-ից առ այսօր դասավանդում է նույն բուհում :
2008թ-ից մինչ օրս աշխատում է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ում` որպես ծրագրավորող:
Ստեփան Ավագյան,Պորտֆելի կառավարիչի պաշտոնակատար
Ստեփան Վարդանի Ավագյանը ծնվել է 1986թ. սեփտեմբերի 10-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետը: 2009թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2007-2009թթ. Ստեփան Ավագյանը եղել է “Ջի Այ Էս” ՍՊԸ մարքեթինգի բաժնի և նախագծի ղեկավար: 2009թ. հանդիսացել է “Այ Փի Էմ Րիսերչ” ՍՊԸ տնօրեն: 2009թ. մինչ օրս դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում:
2010թ. աշխատանքի է անցել "Կասկադ Ինվեստմենտս" ՓԲԸ-ում:
Կարինե Դավթյան, Վերլուծաբան
Կարինե Աշոտի Դավթյանը ծնվել է 1988թ. մայիսի 3-ին, Երևանում, Հայաստանի Հանրապետություն: 2005թ. ընդունվել է ՀՊԱՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ: 2007-2009 թթ. սովորել է նույն համալսարանի, ICARE հիմնադրամի և Տեխասի A&M համալսարանի համատեղ ծրագրի շրջանակներում գրծող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում: 2009թ-ի դեկտեմբերից և այժմ սովորում է ՀՊԱՀ-ի մագիստրատուրայում` Ագրոբիզնես և շուկայաբանություն մասնագիտությամբ:
2009թ-ի հունվարից աշխատում է “Կասկադ Ինվեստմենտս” ՓԲԸ-ում որպես վերլուծաբան:
Տեղեկություններ ղեկավար եւ ընկերության անունից ծառայություններ մատուցող որակավորված աշխատակիցների վերաբերյալ
Խորհրդի և գործադիր մարմնի անդամների վարձատրությունը
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի Խորհրդի անդամների, գլխավոր տնօրենի և գլխավոր հաշվապահի նախորդ տարվա ընթացքում ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ` պարգևատրումների, ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը հասանելի է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ի բաժնետիրոջը:
Մանրամասն տեղեկությունները հասանելի են «Կասկադ Իվեստմենտս» ՓԲԸ-ի բաժնետիրոջը և պաշտպանված են գաղտնաբառով:
