
Գրանցում և լիցենզավորում
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձ է, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ լիցենզավորվել է որպես բրոքերային և հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող անձ, իսկ ՀՀ կենտրոնական բանկի 2007 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ստացել է նաև պահառության գործունեություն լիցենզիա:
2008թ. հունիսի 27-ի ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ Ընկերությունը լիզենզավորվել է (Լիցենզիա ՆԸ ԹԻՎ 0001) որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձ` ստանալով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր հիմնական ծառայությունների իրականացման թույլտվություն:
2005 թվականի հունվարի 27-ից Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է: 2009 թվականի փետրվարի 18-ից վերագրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի անդամ:
