Ընկերությունը

Կասկադ Ինվեստմենտսը ստեղծվել է 2004թ. ԱՄՆ-ում հիմնադրված Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի կողմիցª Հայաստանում ներդրումների խթանման և աջակցության նպատակով:

Կասկադ Ինվեստմենտսը փոխկապակցված է Կասկադ Կապիտալ Հոլդինգսի հետ, որի մյուս գործառնական դուստր ընկերություններն են Կասկադ Բանկը, Կասկադ-Կրեդիտը, Կասկադ Քնսալթընթսը և Կասկադ Ինշուրանսը:

Կասկադ Ինվեստմենտսի առաքելությունն իր հաճախորդների ֆինանսական կարողության աճն է: Մենք տրամադրում ենք հաճախորդների շահերից և կարիքներից բխող և դրանց առավելագույնս համապատասխանող ժամանակակից արժեթղթային լուծումներ:

Մենք ծառայություններ ենք մատուցում բոլոր այն անձանց, ովքեր ցանկանում են ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են օգտվել համաշխարհային շուկաների հնարավորություններից: