
Կենսաթոշակային պլան
- Ընդհանուր
- Պայմաններ
Կասկադ Ինվեստմենտսը տրամադրում է ծառայություններ հաճախորդների աշխատակազմի մասնավոր կենսաթոշակային ապահովումը կազմակերպելու նպատակով: Մենք ակտիվների միակ գործող կառավարիչն ենք, որը մասնագիտացած է մասնավոր կենսաթոշակային խնայողությունների ծրագրերի գծով:
Հավատարմագրային կառավարման ծառայությունների մանրամասներ [pdf, 193 կբ]
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Արժեթղթերի փաթեթի կառավարման կամ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդից ՊԱՀԱՆՋՈՒՄ Է անհրաժեշտ տեղեկատվություն ներդրումային գործունեության բնագավառում հաճախորդի գիտելիքների և փորձի, նրա ֆինանսական վիճակի և ներդրումային նպատակների մասին, որը հնարավորություն կտա հաճախորդին առաջարկել կամ խորհուրդ տալ այնպիսի ներդրումային ծառայություններ և արժեթղթեր, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդի ցանկությանը: Նշված տեղեկատվությունը ՉՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ներդրումային ծառայություններ մատուցող անձն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ որևէ արժեթղթում ներդրում կատարել:
Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում հաճախորդներին պետք է առաջարկի այնպիսի մեթոդ, որը նրանց հնարավորության կընձեռի ԳՆԱՀԱՏԵԼ և որևէ իմաստալից հենանիշի հետ համեմատել ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում եկամտաբերության որևէ երաշխավորված մակարդակի խոստանալն ԱՐԳԵԼՎՈՒՄ է:
Այլ ծառայությունների մանրամասներ [pdf, 73 կբ]
Իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ամփոփաթերթ [pdf, 119 կբ]
Ծառայություններից օգտվելու համար իրավաբանական անձանցից պահանջվող տեղեկություններ [pdf, 76 կբ]
Շահերի բախման քաղաքականություն [pdf, 230 կբ]
