Բարեգործական նպատակային հիմնադրամներ

  • Ընդհանուր
  • Պայմաններ

Տեղական գրանցված նմանատիպ կազմակերպությունների համար մենք առաջարկում ենք պատրաստի լուծումներ: Օտարերկրյա բարեգործական հիմնադրամների համար, որոնք Հայաստանում են օժանդակում որևէ գործունեության, մենք կարող ենք կառավարել համապատասխան ակտիվներ երկրի ներսում և դրսում և կազմակերպել վճարումներ շահառուներին: Հաշվետվությունները տրամադրում ենք ըստ գրանցման երկրի ստանդարտների:

Հավատարմագրային կառավարման ծառայությունների մանրամասներ [pdf, 193 կբ]

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Արժեթղթերի փաթեթի կառավարման կամ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդից ՊԱՀԱՆՋՈՒՄ Է անհրաժեշտ տեղեկատվություն ներդրումային գործունեության բնագավառում հաճախորդի գիտելիքների և փորձի, նրա ֆինանսական վիճակի և ներդրումային նպատակների մասին, որը հնարավորություն կտա հաճախորդին առաջարկել կամ խորհուրդ տալ այնպիսի ներդրումային ծառայություններ և արժեթղթեր, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդի ցանկությանը: Նշված տեղեկատվությունը ՉՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ներդրումային ծառայություններ մատուցող անձն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ որևէ արժեթղթում ներդրում կատարել:

Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում հաճախորդներին պետք է առաջարկի այնպիսի մեթոդ, որը նրանց հնարավորության կընձեռի ԳՆԱՀԱՏԵԼ և որևէ իմաստալից հենանիշի հետ համեմատել ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում եկամտաբերության որևէ երաշխավորված մակարդակի խոստանալն ԱՐԳԵԼՎՈՒՄ է:

Այլ ծառայությունների մանրամասներ [pdf, 73 կբ]

Իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ամփոփաթերթ [pdf, 119 կբ]

Ծառայություններից օգտվելու համար իրավաբանական անձանցից պահանջվող տեղեկություններ [pdf, 76 կբ]

Շահերի բախման քաղաքականություն [pdf, 230 կբ]