
Կապիտալի ներգրավում
- Ընդհանուր
- Պայմաններ
Կասկադ Ինվեստմենտսը բաժնետոմսերի շուկայի առաջատարներից է: Մենք մշակում և իրականացնում ենք բաժնետոմսերի և բաժնային այլ գործիքների թողարկումներ` հաճախորդներին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: Այս գործարքներից կարելի է նշել. հասարակ բաժնետոմսերի առաջնային վաճառքի առաջարկներ (IPOs), դուստր ընկերությունների առաջնային վաճառքի առաջարկներ, առանձնացում/ անջատում, հետագա վաճառքի առաջարկներ, խոշոր բաժնետերերի համար բաժնեմասի լրիվ կամ մասնակի վաճառք, արժեթղթերի փաթեթային առքուվաճառք և փոխարկելի արժեթղթերի վաճառքի առաջարկ:
Բարձրորակ պարտքային արժեթղթեր. Մենք հանդիսանում ենք Հայաստանի շուկայի առաջատարըª որպես խոշոր ընկերությունների և շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպությունների միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխող:
Փոխարկելի և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկում. Հաշվեկշռի կառուցվածքը փոփոխելու նպատակով արժեթղթերի թողարկում:
Այլ ծառայությունների մանրամասներ [pdf, 73 կբ]
Իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ամփոփաթերթ [pdf, 119 կբ]
Ծառայություններից օգտվելու համար իրավաբանական անձանցից պահանջվող տեղեկություններ [pdf, 76 կբ]
Շահերի բախման քաղաքականություն [pdf, 230 կբ]
