Խորհրդատվություն

  • Ընդհանուր
  • Պայմաններ

Մենք տրամադրում ենք ծառայություններ հանրային և մասնավոր ընկերություններին, մասնավոր բաժնային և այլ ներդրողներին: Կասկադ Ինվեստմենտսը տրամադրում է խորհրդատվություն բոլոր տեսակի ռազմավարական գործառնությունների գծով, այդ թվում միացում և միաձուլում, հնարավոր վաճառքի կամ գնման մասով խորհրդատվություն, վերահսկիչ փաթեթի ետ գնում, համատեղ ձեռնարկատիրություն, ռազմավարական գործընկերություն, կլանումների դեմ և կողմ ուղղված ռազմավարության մշակում, գնահատում, բաժանում, առանձնացում և այլ տեսակի վերակազմակերպումներ:

Մենք կարող ենք օգնել նաև օֆշորային ընկերությունների գրանցման, հավատարմագրային հաստատությունների հիմնման և դրանց առնչվող հարկային խորհրդատվության բնագավառներում: