
Հաճախորդի իրավունքներ
Հաճախորդի բողոք պահանջների վերաբերյալ
Հարգելի Հաճախորդ, Ձեր կողմից հնարավոր բողոք-պահանջների ներկայացման, քննության և դրանց վերաբերյալ որոշումների կայացման կանոններին, ինչպես նաև բողոք-պահանջները քննող համապատասխան աշխատակցի իրավուքներին և պարտականություններին կարող եք ծանոթանալ «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ`
Հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և արձագանքման կանոնակարգ-ից
Ընկերության դեմ հաճախորդի կողմից ներկայացված բողոք պահաջի քննության գործընթաց
Հաճախորդների կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ
Հաճախորդների կողմից բողոք-պահանջը ընդունելու ստացական
Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք օգտվել ստորև բերված որևէ կոնտակտային վավերապայմանից.
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ
ՀՀ, , 0009, Երեւան, Տերյան փող., շենք 105/1, գրասենյակ 406
Հեռ.` (+374 77) CASCAD / (+374 10) 514 315
Ֆաքս` (+374 10) 514 316
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-իմիջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-իմիջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ին: «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսկան համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
- 1. Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի պատասխանը, կամ
- 2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
- 3. Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
- 4. «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
- 5. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 2-ից առաջ:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1,
«Էրեբունիպլազա» բիզնես կենտրոն 4-րդ
հարկ, 411 սենյակ
Հեռ.` (010) 582-321, 582-322
Էլ. հասցե` info@fsm.am
Ֆաքս` (010) 582-421
Կայք` http://www.fsm.am/
Սիրելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -նչի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -նկարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի միջև վեճերը, սակայն կարող է «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -նխախտել է օրենքի պահանջները:
ՀՀ կենտրոնական բանկ`
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ` (010) 592-697
Էլ. հասցե`chairman@cba.am
Ֆաքս` (010) 565-496
Կայք` http://www.cba.am/
Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ -իհետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ¸ 120-րդ հոդվածներով¸ 126-րդ հոդվածի 1-ին մասովսահմանված տեղեկություններ անվճար և գրավոր դիմումը ներկայացնելուց 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում` անվճար, ինչպես նաև «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ վերաբերյալ նույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: վայրը` Ընկերության գրասենյակ:
