Ընկերության նկարագիրը

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ. ապրիլի 8-ին որպես «Սի Էս Քապիտալ Սեքյուրիթիս» ՓԲԸ,: 15.06.2004թ. վերանվանվել է «Մերկուրի Սեքյուրիթիս» ՓԲԸ. այնուհետև 20.09.2004թ.՝ «Կասկադ Սեքյուրիթիս» ՓԲԸ, իսկ 2004 թվականի նոյեմբերի 29-ին վերանվանվել և վերագրանցվել է որպես «Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ: Որպես ներդրումային ընկերություն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան 27.06.2008թ. գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկում:

«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձ է, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ լիցենզավորվել է որպես բրոքերային և հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող անձ, իսկ ՀՀ կենտրոնական բանկի 2007 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ստացել է նաև պահառության գործունեություն լիցենզիա:

2008թ. հունիսի 27-ի ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ Ընկերությունը լիզենզավորվել է որպես ներդրումային ծառայություններ մատուցող անձ` ստանալով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր հիմնական ծառայությունների իրականացման թույլտվություն:

2005 թվականի հունվարի 27-ից Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է: 2009 թվականի փետրվարի 18-ից վերագրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի անդամ:

"Կասկադ Ինվեստմենտս" ՓԲԸ-ն 2008 թվականի դեկտեմբերի 8-ից հանդիսանում է Արժեթղթերի հաշվարկային համկարգի անդամ: Արժեթղթերի հաշվարկային Համակարգի մասին կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.nasdaqomx.am ինտերնետային կայքում: