
Ընկերության առաքելությունը և գործունեության նպատակները
Ընկերության առաքելությունը
«Կասկադ Ինվեստմենտս» ՓԲԸ աշխատանքի առաջնային նպատակն իր հաճախորդների ֆինանսական կարողության աճն է: Մենք տրամադրում ենք հաճախորդների շահերից և կարիքներից բխող և դրանց առավելագույնս համապատասխանող ժամանակակից արժեթղթային լուծումներ:
Ընկերության շարունակական հաջողության հասնելու հիմնական գործոնը բարձրակարգ անձնակազմի առկայությունն է: Լավագույն մասնագիտական և անձնական հատկանիշներով օժտված և դրանք առավել զարգացնելու ցանկություն ունեցող աշխատողները մեր ամենակարևոր բաղկացուցիչն են:
Կասկադ Ինվեստմենտսը պետք է դառնա «առաջնահերթ ընտրության» գործընկեր` ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կարիք ունեցողների համար, արժեթղթերի և ընդհանրացված ակտիվների կառավարման ոլորտում:
Գործունեության նպատակները
Ընկերությունը սահմանում է իր միջնաժամկետ նպատակները, ելնելով իր երկարաժամկետ նպատակներից, տնօրինության տակ գտնվող ռեսուրսներից և միջնաժամկետ կտրվածքով դրանց կանխատեսվելիք փոփոխություններից, նախկին նպատակների իրագործման փորձից, ինչպես նաև դիտարկվող ժամանակահատվածում արտաքին միջավայրի կանխատեսվելիք զարգացումներից:
Ընկերության միջնաժամկետ նպատակները և դրանց հիմնավորումները.
1. Ընկերության սեփական կապիտալի աճը, պրոֆեսիոնալ և փորձառու աշխատակազմը, կառավարման համար ներգրավվող միջոցների աճի տեմպերի արագացումը, մեծ թվով հաճախորդների սպասարկման համար մշտապես զարգացվող ենթակառուցվածքները և միջազգային հեղինակավոր գործընկերների առկայությունը լավ նախապայմաններ են նշված նպատակներին հասնելու համար:
2. Ընկերությանը դարձնել շահութաբեր, բաժնետիրական կապիտալի շահութաբերությունը հասցնելով առնվազն տարեկան 11 տոկոսի (ոչ պակաս, քան երկարաժամկետ պետական պարտատոմսերինը): Այս ցուցանիշը ընտրված է, հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների և ծախսերի աճի արագությունները:
3. Բարձրացնել ըներության հեղինակությունը, հաճախորդներին և ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելով միջազգային ստանդարտներին համապատասխան շաբաթական, ամսական և երկարաժամկետ վերլուծություններ ֆինանսական շուկայի բոլոր կարևորագույն երևույթների մասին:
4. Հաշվի առնելով գործունեության բնույթը, Ընկերության կարևորագույն նպատակներից է ներդրողների շրջանում պահպանել և ամրապնդել իր վստահելի անունը, որը ընկերությունը մտադիր է իրականացնել, մշտապես բարձր մակարդակի վրա պահելով ներքին վերահսկողությունը: Դրա պայմաններից մեկն այն է, որ ընկերության ցանկացած գործառույթ լինի վերահսկելի առնվազն երկու աշխատակցի կողմից:
5. Ընկերությունը, հաշվի առնելով հետագայում իր խոշորանալու հեռանկարը և որակյալ մասնագետների անհրաժեշտությունը, նպատակ ունի ստեղծել աշխատակիցների ներգրավվման, վերապատրաստման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման զարգացած համակարգ: Ընկերությունը պլանավորում է աշխատակիցների վերապատրաստմանն ուղղված միջոցների ծավալը հասցնել աշխատավարձի ֆոնդի առնվազն 4 տոկոսին:
